Աղջիկն իր օրինական «Մակարով» տիպի օդաճնշիչ ատրճանակից 3-4 անգամ կրակել է օդ

12:21 • 07.05.13

1990 թ. ծնված Լիանա Ն.-ն մայիսի 5-ին Ազատության հրապարակում իրեն պատկանող (օրինական) «Մակարով» տիպի 4,5 մմ տրամաչափի օդաճնշիչ ատրճանակից 3-4 անգամ կրակել է օդ` ոմն Արթուրի կարգի հրավիրելու նպատակով: Այս մասին հաղորդում է Ոստիկանության կայքը: Նույն օրը Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի աղջիկ և հայտնել, որ Մաշտոցի պողոտայում մի տղա իրեն հարվածել և փախել է:


Մայիսի 5-ին՝ ժամը 22։10-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողների կողմից Մաշտոցի պողոտայի թիվ 40 շենքի մոտից Ոստիկանության բաժին հրավիրված Լիաննան հայտնել է, որ ոմն Արթուր ժամը 22։00-ի սահմաններում Ազատության հրապարակում, վիճաբանության ժամանակ, ձեռքով հարվածել է իր աչքին, ինչից հետո էլ կրակել է օդ` տղային կարգի հրավիրելու նպատակով:


Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ Արթուրի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: