Բոստոնի ահաբեկչության գործով ձերբակալված անձն ազատ է արձակվել 100 հզ. դոլարի գրավի դիմաց

01:16 • 07.05.13

Ամերիկացի Ռոբել Ֆիլիպոսը՝ Բոստոնի մարաթոնի ժամանակ իրականացված ահաբեկչության գործով մեղադրյալներից մեկը, ազատ է արձակվել 100 հզ դոլարի գրավի դիմաց՝ մինչ հաջորդ դատական նիստը: Այսպիսի որոշում է այսօր ընդունել գործը վարող դատավորը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

19-ամյա Ֆիլիպոսը, ով մեղադրվում է սուտ ցուցմունքներ տալու համար, տնային կալանքի կենթարկվի և ստիպված կլինի էլեկտրոնային թևկապ կրել: Նրան մինչև 8 տարվա ազատազրկում է սպառնում: Անցյալ շաբաթ ոստիկանությունը բոստոնյան գործով ձերբակալել էր 3 անձանց՝ Ֆիլիպոսին և ևս երկու ուսանողների Ղազախստանից: Նրանք բոլորը Բոստոնի ահաբեկչության իրականացման մեջ մեղադրվող Ցարնաևի ընկերներն են և կասկածվում են պայթյունների հետ նրա կապը թաքցնելու մեջ: Ըստ դատախազության, նրանք պայթյուններից 3 օր հետո եղել են Ցարնաև սենյակում և փորձել են վերացնել հանցագործությունների հետքերը:

 

Հիշեցնենք, որ Բոստոնի կենտրոնում այս տարվա ապրիլի 15-ին կազմակերպված մարաթոնի եզրագծի մոտ պայթյուններ էին հնչել, որին զոհ էին գնացել 3 անձինք և վնասվածքներ էին ստացել առնվազն 260-ը: