Բանգլադեշում զանգվածային բախումների հետևանքով 37 մարդ է զոհվել

09:04 • 07.05.13

Բանգլադեշում փողոցային անկարգությունների ընթացքում զոհվել է 37 մարդ, այդ թվում ոստիկաններ. տեղեկացնում է Lenta.ru-ն՝ France Presse գործակալության հղումով։


Հարյուրավոր մարդիկ վիրավորվել են, կան տասնյակ ձերբակալվածներ, այդ թվում՝ ցույցերի կազմակերպիչները։


Լրատվամիջոցները նշում են, որ սա ամենաարյունալի անկարգություն է Բանգլադեշում՝ վերջին մի քանի տասնամյակի ընթացքում։


Մայրաքաղաք Դաքքայում բախումներն սկսվել էին այն բանից հետո, երբ ոստիկանությունը ցրել էր իսլամիստ ծայրահեղականների ճամբարը, որը գործում էր քաղաքի գործարար կենտրոնում։ Ակցիային մասնակցել է մոտ 70.000 մարդ։


Ականատեսների վկայությամբ՝ ցուցարարներն այրել են խանութներ, մեքենաներ, ոստիկանության վրա քարեր էր նետել, հարձակվել են ձողերով։ Ոստիկանության աշխատակիցները պայքարել են ջրցան մեքենաներով, արցունքաբեր գազ են կիրառել և ամբոխի վրա կրակել ռետինե փամփուշտներով։


Հաղորդվում է նաև, որ Բանգլադեշի իշխանությունները փակել են մի քանի իսլամիստական հեռուստաընկերություններ։ Բացի այդ, բնակչությանը ժամանակավորապես արգելվել է զանգվածային ակցիաներ իրականացնել կամ զենք կրել: