Save the Children-ը հրապարակել է երեխաներ ունենալու համար ամենաանվտանգ և վտանգավոր երկրների ցուցակը

17:34 • 07.05.13

Save the Children կազմակերպությունը հրապարակել է այն երկրների ցուցակը, որոնք առավել բարենպաստ են երեխաներ ունենալու համար, հայտնում է pravda.ru-ն։ Ամենաանվտանգ վայրը համարվել է Ֆինլանդիան, ամենավտանգավորը՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը։

 

Ցուցակում ընդգրկվել է 186 երկիր։ Ֆինլանդիային հաջորդում են Շվեդիան, Նորվեգիան, Իսլանդիան, Նիդեռլանդները, Դանիան, Իսպանիան, Բելգիան, Գերմանիան և Ավստրալիան։

 

Ամենավտանգավոր երկրներն են համարվել նաև աֆրիկյան այլ պետություններ՝ Սոմալին, Սյերա Լեոնեն, Մալին, Նիգերը և Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը։


Ռուսաստանը հայտնվել է 59-րդ տեղում։ Մեծ Բրիտանիան զբաղեցնում է 23-րդ տեղը, ԱՄՆ-ն՝ 30-րդ։


1919-ին Մեծ Բրիտանիայում հիմնված Save the Children կազմակերպությունը զբաղվում է երեխաների օգնությամբ ամբողջ աշխարհում։ Ցուցակը հրապարակվել է այսօր՝ Մայրիկի օրվա տոնին ընդառաջ, որն աշխարհի շատ երկրներում նշվում է մայիսի 2-րդ կիրակի։ Ցուցակին կցված է վիճակագրություն, համաձայն որի տարեկան ավելի քան 1 մլն երեխա մահանում է կյանքի առաջին օրը։

 

Այնուհետև ներկայացված է այլ ցուցակ, որում նշված են այն երկրները, որտեղ առավել շատ են մահանում երեխաները ծնվելուց հետո 24-ժամվա ընթացքում։ Առաջին 5 տեղերը զբաղեցնում են Հնդկաստանը, Նիգերիան, Պակիստանը, Չինաստանը, Կոնգոյի Հանրապետությունը։
 

Աղբյուրն այլ մանրամասներ չի հայտնում։