Բաղրամյան փողոցի իր բնակարանում հայտնաբերվել է 71-ամյա տանտիրուհու դին

16:04 • 07.05.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 14.05-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մ.Բաղրամյան պողոտայի թիվ 79 շենքի 37-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ է պահվել «1-02» և «1-03» ծառայությունների դիսպետչերը:


Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում հայտնաբերվել է 1942թ. ծնված Գրետա Գրիգորյանի դին: