Սիրիայում ներքին տեղահանվածների թիվը հասել է 4,25 մլն-ի
Իրենց իսկ հայրենիքում տեղահանված սիրիացիների թիվը հասել է 4,25 մլն-ի, ահազանգում է France 24-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի տվյալները:
ՄԱԿ-ի Մարդասիրական օգնությունը համակարգող գրասենյակի խոսնակ Յենս Լերկեն ասել է, որ տեղահանումները շարունակվում են, և դրանք մեծ չափերի են հասել, իսկ շատ սիրիացիներ էլ տեղահանության են ենթարկվում բազմաթիվ անգամներ:
Միայն վերջին ամսում տեղահանված սիրիացիների թիվը կրկնապատկվել է՝ 2 մլն-ից հասնելով 4,25 մլն-ի:










