Էկվադորը Պերուից հետ է կանչել իր դեսպանին՝ պերուացի կանանց դեմ բռնություն իրականացնելու համար

12:16 • 07.05.13

Էկվադորի արտգործնախարարությունը հաղորդել է Պերուում երկրի դեսպան Ռոդրիգո Ռիոֆրիոյի լիազորությունների դադարեցման մասին՝ խանութում երկու կանանց վրա հարձակում իրականացնելուց հետո, տեղեկացնում է Взгляд-ը։

 

«Դեսպան Ռիոֆրիոն, ով իր կարիերայի ընթացքում փայլուն կերպով իրականացրել է իր գործառույթներն ի շահ պետության՝դեսպան կնշանակվի մեկ այլ երկրում»,-ասված է Էկվադորի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ։

 

Պերուում Էկվադորի նոր դեսպանի անունը կհայտարարվի առաջիկա օրերին։

 

Ավելի վաղ էլեկտրոնային թերթերից մեկում ռեպորտաժ էր եղել խանութում տեղի ունեցած մի միջադեպի մասին։ Երկու պերուացի կանայք Էկվադորի դեսպանին մեղադրել էին սուպերմարկետում իրենց վրա հարձակում իրականացնելու համար։
 

Էկվադորի արտգործնախարարությունը Ռիոֆրիոյի անունից ներողություն էր խնդրել՝ այդ կերպ փաստացի ընդունելով իր ներկայացուցչի դեմ մեղադրանքը։