Նեապոլում ողջ չինովնիկների համար տապանաքարեր են տեղադրվել
Իտալական Նեապոլ քաղաքի բնակիչները, ցանկանալով իշխանություններին հասցնել անբարեկարգ ճանապարհների վերաբերյալ իրենց բողոքը, դիմել են արտառոց քայլի։ Նրանք ճանապարհներից մեկի փոսի կողքին տեղադրել են 2 տապանաքար՝ չինովնիկների համար, հայտնում է Euromag-ը։
Դրանց վրա մասնավորապես գրված է եղել.«Այստեղ հանգչում են Նեապոլի վարչակազմն ու բոլոր բնակիչների հույսերը»։ Հարևանությամբ դրված են եղել ծաղիկներ ու մոմեր։
Բնակիչները պատմել են, որ չնայած ճանապարհները հաճախ են բարեկարգվում, այնուհանդերձ դրանք անորակ են, քանի որ մեծ փոսեր ունեն։ Նեապոլի դատախազությունն օպերատիվ կերպով արձագանքել է՝ հարցաքննության կանչելով քաղաքապետ Լուիջի դե Մաջիստրիսին, ով նշել է, որ նման վիճակի մեղավորը սեղմ միջոցներով բյուջեն է։










