Էրդողանը քննադատել է Սիրիայի դեմ Իսրայելի հարձակումը

15:32 • 07.05.13

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Սիրիայի դեմ Իսրայելի հարձակումը, հայտնում է Reuters-ը:

 

«Դամասկոսին հասցված օդային հարվածներն անընդունելի են: Իսրայելական կողմի գործողությունները չունեն ռացիոնալ բացատրություն: Դրանից բացի, Իսրայելը դրանով թույլ է տալիս Սիրիայի կառավարությանը պատասխանատվություն չկրել երկրի ներսում իրականացվող սպանությունների համար»,- թուրք պաշտոնյային է մեջբերում Reuters-ը:

 

Սիրիական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Իսրայելն օդային հարձակումներ է իրականացրել մայիսի 3-ին և 5-ին, ինչի հետևանքով 300 սիրիացի զինվորական է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են: