Էստոնիայի հատուկ ծառայությունները ձերբակալել են զանգվածային ոչնչացման զենքի վաճառքով զբաղվողներին
Էստոնիայի մայրաքաղաք Թալինում ձերբակալվել է Թայվանի քաղաքացին, ով կասկածվում է Հյուսիային Կորեայի համար լրտեսություն իրականացնելու մեջ: Տղամարդուն մեղադրանք է ներկայացվել Հյուսիսային Կորեա գաղտնի սարքավորումներ ներմուծելու փորձի համար, հայտնում է Russia Today-ը:
Մեղադրյալը փորձել է Հյուսիային Կորեա անցկացնել մահաբեր զենքի արտադրման համար նախատեսված հատուկ տեխնիկա, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: ԱՄՆ-ի խնդրանքով ձերբակալվել են Թայվանի 67-ամյա քաղաքացի Ալեքս Ցայն ու նրա որդի Հարրին:
Հայտնի է, որ Ցայը կալանքի տակ կմնա շուրջ 60 օր, մինչ կքննարկվի նրան ԱՄՆ հետ ուղարկելու հարցը:
Էստոնիայի պետական դատախազ Էվե Օլեկսը լրագրողներին հայտնել է, որ կասկածյալը Թալին է ժամանել որպես զբոսաշրջիկ:










