Էթնա հրաբուխը կներառվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում
Սիցիլիական հանրահայտ Էթնա հրաբուխը շուտով կհամալրի ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության տակ գտնվող օբյեկտների շարքը, հայտնում է Euromag-ը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում հրաբուխը ներառելու որոշման մասին պաշտոնապես կհայտարարվի հունիսի 17-27-ը, Կամբոջայի մայրաքաղաքում կայանալիք ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակներում, որին կմասնակցի 180 երկրի ներկայացուցիչ։
«Էթնան հայտնի է հրաբխային ակտիվության բացառիկ մակարդակով, ինչը նկատվում է 2700 տարի շարունակ, և այս օբյեկտի գիտական նշանակությունը համաշխարհային կարևորություն ունի»,-նշված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաղորդագրության մեջ։










