Կոլումբիացի «միանձնուհիները» փորձել են 6 կգ կոկային տեղափոխել՝ հագուստի տակ թաքցնելով
Կարիբյան ծովում գտնվող Սան Անդրես կղզու ոստիկանությունն օդանավակայանում ձերբակալել է Կոլումբիայից ժամանած 3 կաթոլիկ «միանձնուհիների», ովքեր հագուստի տակ կոկային են թաքցրել, հայտնում է Russia Today-ը։
Իրավապահներն ուշադրություն են դարձրել նրանց, քանի որ «միանձնուհիները» շատ նյարդային տեսք են ունեցել։
Ոստիկաններին կասկածելի է թվացել նաև նրանց հագուստը։ Արդյունքում կանայք խուզարկվել են, և հայտնաբերվել է 6 կգ կոկային։
Այդ ընթացքում «միանձնուհիներն» արտասվել են ու խոստովանել, որ իրենք շատ աղքատ են ապրում ու միայն փողի համար են նման քայլի դիմել։










