Օհայո նահանգում գտել են 10 տարի առաջ կորած աղջիկների
ԱՄՆ Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքի ոստիկանությունը գտել է երեք կանանց, որոնք անհայտ կորել էին 10 տարի առաջ, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։
Նրանց գտել են բնակելի թաղամասում` քաղաքի կենտրոնից ոչ հեռու։ Ամանդա Բերին, ով այն ժամանակ եղել է 16 տարեկան, կորել է 2003թ. ապրիլի 21-ին։ Աղջիկը զանգահարել է իր քրոջը՝ ասելու, որ աշխատանքից հետո պատրաստվում է տուն գնալ, որից հետո նրա մասին ոչ ոք ոչինչ չի լսել։
Երկրորդ աղջիկը՝ Ջինա Դիեզուսը անհայտ կորել է դրանից մեկ տարի անց։
Երրորդ հայտնաբերված աղջիկը՝ Միշել Նայթը, առևանգվել է 2001-ին՝ 20 տարեկան հասակում։ Ոստիկաններին հաջողվել է հայտնաբերել կորածներին, երբ Բերրին կարողացել է փախչել տնից, որտեղ նրանց այս տարիներին պահել է լատինամերիկացի 52-ամյա մի տղամարդ, որն արդեն ձերբակալվել է։
Ըստ ԶԼՄ-ների տվյալների՝ աղջիկներից մեկը երեխա ունի։ Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։
Աղջիկներին հայտնաբերել է մի տեղացի, ով լսել է նրանց բղավոցները։ Աղջիկներին տեղափոխել են հիվանդանոց։










