Հայկ Դեմոյանն այս պահին որևէ այլ աշխատանքի տրամադրված չէ

15:53 • 07.05.13

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն այս պահին իր աշխատանքից բացի որևէ այլ աշխատանքի տրամադրված չէ: Tert.am-ի հետ զրույցում նման կերպ արձագանքեց նա՝ ի պատասխան մամուլում շրջանառվող այն տեղեկությունների, թե Հայկ Դեմոյանը նշանակվելու է սփյուռքի նախարար:


«Նախկինում հայտարարել եմ, որ մինչ օրս նման որևէ քննարկում, առաջարկ կամ ակնարկ չի եղել։ Ես այս պահին ամբողջովին տարված եմ իմ հիմնական աշխատանքով, որովհետև շատ եմ կարևորում 2015-ի թե՛ ընդհանուր միջոցառումների պատրաստման աշխատանքներում իմ դերակատարությունը, թե՛ թանգարանի նոր մասնաշենքի նախապատրաստական աշխատանքները: Ես գիտակցում եմ իմ տեղն ու դերն այդ աշխատանքում, ուստի որևէ այլ աշխատանքի տրամադրված չեմ այս պահին»,- ասաց նա:


Իսկ, թե սփյուռքի նախարարի պաշտոնը նման աշխատանքների համար լավ ասպարեզ չէ, վերջինս հրաժարվեց պատասխանել՝ ընդգծելով, որ բոլոր հարցերը բխում են իր ասածից: