Հնդկաստանում արգելել են ուշ ժամերի կանանց ալկոհոլ վաճառել
Հնդկական Անդհրա Պրադեշ նահանգի իշխանություններն արգելել են տեղի հաստատություններում կանանց ալկոհոլ վաճառել ժամը 22։00-ից հետո, հայտնում է Обозреватель-ը։
Բացի այդ, մինչ այդ ժամը բարերում և նման այլ հաստատություններում չպետք է լինեն թույլ սեռի ներկայացուցիչներ։ Այդ հանձնարարությունը խախտելու դեպքում նման վայրերի սեփականատերերին սպառնում է սպիրտային խմիչքներ վաճառելու արտոնագրից զրկում։
Նահանգի իշխանություններն արգելել են նաև 21 տարեկանը չլրացած անձանց ընդհանրապես ալկոհոլ գնել, իսկ վաճառողներին՝ վաճառել նրանց նման խմիչքներ։
Տեղի ոստիկանության պետը նշել է, որ նոր արգելքների ներմուծմամբ իրենք հոգ են տանում կանանց և երիտասարդ սերնդի մասին։ Նրա խոսքով՝ ալկոհոլը նրանց հետ այնպիսի բաներ է անում, որի մասին անգամ խոսելն է ամոթ։










