Գյումրիի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

21:06 • 07.05.13

Մայիսի 7-ին, ժամը 19.11-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տրդատ Ճարտարապետի փողոցի թիվ 12 շենքի 14-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկանում ենք ԱԻ նախարարության կայքից: 

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ է պահվել «1-02» և «1-03» ծառայությունների դիսպետչերը:

 

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի հատակին, հայտնաբերվել է 1968թ. ծնված Վ. Գևորգյանի դին: