Իտալիայում ծաղկել է պիոնների՝ աշխարհում ամենամեծ հավաքածուն
Իտալիայի Վիտերբո քաղաքի բուսաբանական կենտրոնում ծաղկել են 600 տարբեր տեսակի 200 հազարից ավելի պիոններ (քաջվարդ), ինչն աշխարհում ամենախոշոր նմանատիպ երևույթն է։
Ինչպես նշում է Euromag-ը, մինչև մայիսի վերջ ծաղիների սիրահարները կարող են հիանալ չինական ծառանման պիոնների ամենամեծ հավաքածուով, որը զբաղեցնում է 15 հա տարածք։
Այս տարվա գլխավոր ծաղիկն է ընտրվել «մարջանե գահ» հազվագյուտ տեսակը, որից կենտրոնում կա 80 հատ, իսկ վայրի բնության մեջ դրանք հանդիպում են Չինաստանում։
Անցած դարի 80-ական թվականներին բացված բուսաբանական կենտրոնն ամբողջ աշխարհում հայտնի է որպես պիոնների ամենաճանաչված հիբրիդների աճեցման և ուսումնասիրման վայր։










