Սեքսուալ բնույթի հանցագործությունների դեմ պայքարող ամերիկացուն ձերբակալել են սեռական ոտնձգությունների համար

15:15 • 07.05.13

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի սեքսուալ բնույթի հանցագործությունների դեմ պայքարի վարչության ղեկավար Ջեֆ Կրուսինսկին ձերբակալվել է Վաշինգտոնի արվարձաններից մեկում՝ սեռական ոտնձգությունների իրականացման կասկածանքով։

 

Ինչպես հայտնում է Взгляд-ը՝ հղում անելով ամերիկյան ԶԼՄ-ներին, սեքսուալ բնույթի հանցագործությունների դեմ պայքարող մարտիկը գինովցած վիճակում մոտեցել է մի կնոջ, «ձեռ գցել» նրա բարեմասնություններին։ Ոտնձգության զոհը կարողացել է ազատվել Կրուսինսկիից ու դիմել է ոստիկանություն։

 

Ինչպես ընդգծում է CBS հեռուստաալիքը, Կրուսինսկին Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերում պատասխանատու էր սեռական բնույթի հարձակումների կանխարգելման համար։

Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ի զինված ուժերում նման դեպքերը 2012թ. 6%-ի աճ են արձանագրել։