Մոսկվայում կողոպտել են հայտնի երգիչ Նիկոլայ Արուտյունովի բնակարանը

18:42 • 07.05.13

Лига Блюза խմբի ղեկավար, հայտնի երգիչ Նիկոլայ Արուտյունովի բնակարանը Մոսկվայի հյուսիսում ենթարկվել է կողոպուտի, հայտնում է Interfax-ը:

 

Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Արուտյունովը 3 ժամով բացակայել է տանից, իսկ վերադառնալով` դռան կողպեքը կոտրված է հայտնաբերել: Նրա խոսքով բնակարանից 100 հազար ռուբլի, ինչպես նաև 130 հազար ռուբլու ոսկերչական զարդեր են գողացվել:

 

Աղբյուրը լրացուցիչ հայտնում է, որ Արուտյունովը մի շարք խմբեր է ստեղծել, բլյուզ է կատարում ռուսերեն ու անգլերեն: