Մեխիկոյի արվարձաններից մեկում գազի ցիստեռն է պայթել, կան զոհեր
Մեխիկո քաղաքի արվարձաններից մեկում գազի ցիստեռնի պայթյուն է տեղի է ունեցել, ինչի հետևանքով առնվազն ինը մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել, հայտնում է BBC-ն՝ հղում անելով պաշտոնյաների հաղորդած տեղեկությանը:
Մեխիկոյի Քաղաքացիական անվտանգության վարչությունը հայտնում է, որ տուժածների թիվը նախնական է և կարող է ավելանալ:
Տեղի լրատվամիջոցները հաղորդում են, որ պայթյունը, որը տեղի էր ունեցել Մեխիկոյի Էկատեպես թաղամասում տեղի ժամանակով 05:00-ին, կարող էր առաջացած լինել բախման հետևանքով:
«Մենք ցավով հայտնում ենք, որ Էկատեպեսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 9 մարդ է զոհվել, իսկ 13 վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց»,-Twitter-ում գրել է հանրային անվտանգության պաշտոնյա Սալվադոր Նեմեն և հավելել, որ պայթյունի հետևանքով 15 մեքենա և 20 տուն է վնասվել:










