Ֆիլիպիններում հրաբխի հանկարծակի ժայթքումից 5 մարդ է զոհվել

17:45 • 07.05.13

Ֆիլիպինների ամենաակտիվ հրաբուխներից մեկի՝ Մայոնի անսպասելի ժայթքման հետևանքով 5 լեռնագնաց է մահացել, ևս մի քանիսը տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել, հայտնում է The Guardian-ը։

 

Պարբերականը նշում է, որ հրաբուխը հանկարծակի սկսել է սենյակի մեծությամբ ժայռի բեկորներ ու մոխիր շպրտել լեռնագնացների ուղղությամբ։

 

Ֆիլիպինցի ուղեկցորդների հետ արշավի ելած 30 լեռնագնացները ժայթքման պահին գտնվել են 314 մետր բարձրության վրա։