Իրանում սկսվել է նախագահի թեկնածուների գրանցումը. արդեն 5 թեկնածու է գրանցվել (թարմացված)

20:32 • 07.05.13

Իրանի սահմանադրական մարմինը՝ Պաշտպանության խորհուրդը, սկսել է գրանցել հաջորդ ամիս կայանալիք նախագահական ընտրությունների մասնակիցներին, որոնցից մեկը կփոխարինի գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադին, հայտնում է Russia Today-ը:

 

Դիմումները կընդունվեն 5 օրվա ընթացքում, իսկ ընտրությունները կկայանան հունիսի 14-ին:
Թեկնածուների ցուցակը կհրապարակվի ընթացիկ ամսվա ավարտին:


Օրենքով՝ Ահմադինեժադին արգելված է 3-րդ անգամ նախագահության հավակնել:
 

 


20:30

Ըստ РИА Новости-ի՝ արդեն 5 հայտ է ներկայացվել: Հայտատուների թվում են իրանցի նախկին ու ներկայիս գործիչներ Հասան Ռոուհանին, Սադեկ Վաեզզադեն, Կամրանբաքեր Լանքարանին, Մոհամեդ Սաիդիկիան և Մոստաֆա Քավաքեբիյանը: