Ռիո դե Ժանեյրոյում փոթորիկ է մոլեգնում. մեկ մարդ է զոհվել

00:04 • 07.05.13

Բրազիլական Ռիո դե Ժանեյրոյում մոլեգնող հզոր փոթորկի հետևանքով մեկ մարդ է զոհվել, երբ ծառն ընկել է միկրոավտոբուսի վրա, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Քամու ուժգնությունը հասել է 100 կմ/ժ-ի, մոտ տասը շրջաններ մնացել են առանց էլեկտրականության: Փոթորիկը խաթարել է քաղաքային երթևեկությունը. մեծ խցանումներ են գոյացել, որոնց նպաստում են նաև տապալված ծառերը: Ըստ տեղական հեռուստաընկերությունների հաղորդման, առնվազն 90 ծառ է տապալվել: