Իրանը կոչ է արել արաբական երկրներին պատասխանել Սիրիայի դեմ Իսրայելի հարձակմանը
Իրանի ԱԳՆ-ի ղեկավար Ալի Աքբար Սալեհին կոչ է արել Սիրիայի հարևան արաբական երկրներին պատասխանել այդ երկրի վրա իսրայելական հարձակմանը, հայտնում է Interfax-ը:
Սալեհին այսօր մասնավորապես ասել է. «Արաբական պետությունները պետք է պաշտպանեն Դամասկոսում իրենց եղբայրներին»:
Անդրադառնալով Իրան-Իսրայել լարվածությանը՝ Սալեհին ասել է, որ Իսրայելը «չի համարձակվի» հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, չնայած որ «Թեհրանը պատրաստ է դեպքերի զարգացման անգամ ամենավատ սցենարին»:










