Մայիսի 9-ին տոնական միջոցառումներ կլինեն Երևանի բոլոր շրջաններում
Երևանի քաղաքապետարանի աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ այսօր քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մայիսի 9-ի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ վարչական բոլոր շրջաններում կազմակերպել տոնական բացօթյա միջոցառումներ:
Ինչպես տեղեկացնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, հանձնարարվել է նաև համապատասխան աշխատանքներ տանել՝ մայիսի 24-ին դպրոցների ավարտական դասարանների Վերջին զանգի հետ կապած միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:










