Յուրի Վարդանյանին առաջարկել են սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը

15:19 • 07.05.13

ՀՀ նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանին առաջարկվել է ստանձնել ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարի պորտֆելը, և նա համաձայնել է: Այս մասին Tert.am-ին հայտնեց Յուրի Վարդանյանի օգնական Անի Հայրապետյանը:
Այլ մանրամասներ, մասնավորապես, թե ո՞ւմ կողմից է առաջարկվել նախարարի պաշտոնը, Անի Հայրապետյանը չհայտնեց: