Կենտրոնական Աֆրիկայում զինված ավազակախումբը փղերի սպանդ է իրականացրել

22:43 • 09.05.13

Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում զինված ավազակախումբը համաշխարհային ժառանգությանը պատկանող տարածքում փղերի սպանդ է իրականացրել. սպանված կենդանիների քանակը դեռևս հայտնի չէ, տեղեկացնում BBC-ն:


Բնության համաշխարհային հիմնադրամը հայտնում է, որ փղոսկրի որսագողերին նկատել են այն տարածքում, որտեղ գիտնականներն ուսումնասիրություններ են կատարում և որտեղ ամեն օր մեծ թվով փղեր են հավաքվում հանքային աղեր պարունակող ջուր խմելու համար:


Ազգային պարկում խիստ անհանգստացած են կենդանիների քանակի համար, քանի որ դեռևս հայտնի չէ, թե ինչքան փղեր են սպանվել: Տեղեկությունների համաձայն՝ այնտեղ օրական շուրջ 200 փիղ է հավաքվում: