ԱՄՆ-ում մեղադրանք է ներկայացվել 8 հաքերի, ովքեր բանկոմատներից 45 մլն դոլար են յուրացրել

21:41 • 09.05.13

ԱՄՆ-ում մեղադրանք է ներկայացվել 8 հաքերի, ովքեր բանկոմատներից 45 մլն դոլար են յուրացրել, տեղեկացնում է Russia Today-ը:

 

Խմբի անդամները գրոհել էին բանկոմատների վրա ամբողջ աշխարհում՝ խաթարելով դրանց համակարգերի աշխատանքը: Չարագործները կիբեր-հարձակումներն իրականացրել էին Նյու Յորքում տեղակայված իրենց գրասենյակից:

 

Այնուամենայնիվ, ըստ տեղեկությունների՝ Նյու Յորքում տեղակայված է խմբավորման ստորաբաժանումներից միայն մեկը: Նախնական տվյալներով՝ կիբերհանցագործների գաղտնի ցանցը տարածված է 26 երկրներում:


CBS News-ը հաղորդել է, որ հաքերներին հաջողվել է կոտրել Բրոդվեյում տեղակայված մի շարք բանկոմատներ և տիրանալ մոտ 2.8 մլն դոլարի: Հենց այս խմբավորումն է մեղադրվում Visa և MasterCard վճարային համակարգերի սերվերների և Indian Bank-ի վրա կատարած հարձակումների համար: