Առևանգել են Պակիստանի նախկին վարչապետի որդուն
Պակիստանի արևելյան Մուլթան քաղաքում զինված անձանց մի խումբ առևանգել է երկրի նախկին վարչապետ Յուսուֆ Ռեզա Գիլանիի որդուն: Հանցագործները Ալի Հայդեր Գիլանիին առևանգել են անմիջապես հանրահավաքի ժամանակ: Այս մասին հայտնում է rbc.ru-ն՝ BBC-ին հղումով:
Ալի Գիլանին Պակիստանի ազգային կուսակցության թեկնածուն է՝ առաջադրված խորհրդարանական ընտրություններին, որոնք անցկացվելու են մայիսի 11-ին:
Ականատեսների տվյալներով, զինված մարդկանց խումբը կրակ է բացել հանրահավաքի ժամանակ, ինչի հետևանքով զոհվել է մեկ մարդ՝ ենթադրաբար Ալի Գիլանիի թիկնապահը, ևս հինգ մարդ վիրավորվել է: Իսկ Ալի Գիլանիին առևանգող մեքենան հեռացել է տեսադաշտից:
Միջադեպից հետո նրա հայրը կատարվածի մեջ մեղադրել է նախընտրական մրցավազքում որդու հակառակորդներին:










