Նեպալում որս է սկսվել մարդակեր վագրի դեմ

21:53 • 09.05.13

Նեպալում ոստիկաններն ու որսորդները Նեպալի «Չիտվան» ազգային պարկում որս են սկսել վագրի դեմ, որը երկու մարդ է սպանել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Ինչպես հաղորդվում է, գիշատիչը սկզբում մարդու վրա հարձակում էր գործել հենց տան մոտակայքում և նրան անտառ էր տարել: Այնուհետև վագրը հարձակվել էր իրեն հետապնդող որսորդներից մեկի վրա:

 

Վայրի կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամը հայտնում է, որ Նեպալում մնացել է շուրջ 150 վագր: