Գորիսում ավտոմեքենան ընկել է ձորը. զոհվել է ՀՀ ՊՆ աշխատակից, մյուսի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է

21:18 • 09.05.13

Մայիսի 9-ին, ժամը 18.17-ին ահազանգ է ստացվել, որ Որոտան-Գորիս ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել ձորը, կա տուժած. անհրաժեշտ է օգնությունը, տեղեկանում ենք ԱԻ նախարարության կայքից: 

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Գորիս-Կապան ավտոճանապարհի 10-րդ կմ-ում «ԲՄՎ» մակնիշի 01 ԼՏ 450 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը (մոտ 30 մ):

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Գորիս քաղաքի բժշկական կենտրոն է հոսպիտալացվել ՊՆ թիվ N զորամասի զինծառայող, ենթասպա` 1970 թ. ծնված Բ. Մանուչարյանը: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

 

Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել ՊՆ թիվ N զորամասի զինծառայող, կապիտան` 1964 թ. ծնված Վ. Մարգարյանի դին, հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը: