Հարավային Կորեայի նախագահի մամլո խոսնակն ազատվել է աշխատանքից՝ կանանց բարեմասնությունների նկատմամբ իր սիրո պատճառով

22:53 • 10.05.13

Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեն աշխատանքից ազատել է իր մամլո խոսնակին: Նա աչքի էր ընկել անվայելուչ պահվածքով՝ պատվիրակության՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:

 

Ինչպես հաղորդում է Asia News Wire-ը, վաշինգտոնյան հյուրանոցում երկրի ղեկավարի խոսնակ Յուն Չան Չժունը դիպչել է դեսպանատան 21-ամյա աշխատակցուհու հետույքին:


Այդօրինակ պահվածքը բարկացրել է Հարավային Կորեայի կին նախագահ Պակ Կըն Հեին և նա առաջին իսկ չվերթով Սեուլ է ուղարկել իր խոսնակին, իսկ ավելի ուշ՝ հեռացրել աշխատանքից «անվայելուչ պահվածքի համար»: Ադմինիստրացիայի կարծիքով՝ մամլո խոսնակի նման պահվածքը վնաս է հասցրել երկրի հեղինակությանը: