Բոստոնի գրասենյակներից մեկում կասկածելի փոշի պարունակող նամակ է ստացվել
Հինգշաբթի օրը ԱՄՆ-ի Բոստոն քաղաքի գրասենյակներից մեկում կասկածելի փոշի պարունակող նամակ է ստացվել: Գրասենյակի աշխատակիցները բացել են նամակը, ինչից հետո այդ հարկում գտնվող բոլոր մարդիկ տարհանվել են: Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, այս մասին հաղորդվել է Բոստոնի փրկարար ծառայության Twitter-ի էջում:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ոչ ոք չի տուժել: Փրկարարները փակել են դեպի շենք տանող փողոցը: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները:










