Ռուսաստանում հարբած աղջիկը նետվել է 8-րդ հարկից և ողջ մնացել
ՌԴ Մոսկվայի մարզում հարբած վիճակում գտնվող 16-ամյա աղջիկը նետվել է շենքի 8-րդ հարկից և ողջ մնացել, հայտնում է tvrain.ru-ն՝ վկայակոչելով իրավապահներին։
Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ երևանյան ժամանակով ժամը 18։00-ի սահմաններում։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ աղջիկը վիճաբանություն է ունեցել մոր հետ, ինչից հետո նետվել է բարձրահարկից։
Նա գտնվում է հիվանդանոցում։ Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։










