ԱՄՆ առաջին տիկինն ու սենատոր Մաքքեյնն արքայազն Հարիին ցույց են տվել Վաշինգտոնը (լուսանկարներ, տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին ժամանել է Վաշինգտոն, որտեղ նրան ընդունել են ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման և հայտնի հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ամերիկյան հեռուստաընկերություններին։
Սենատոր Մաքքեյնն արքայազնին դիմավորել է Սենատում և ուղեկցել HALO հիմնադրամի լուսանկարների ցուցադրությունում։ «Նա շատ հաճելի երիտասարդ է»,- ասել է սենատորը 28-ամյա արքայազնի հետ հանդիպումից հետո։
Այնուհետև Հարին ուղևորվել է Սպիտակ տուն, որտեղ միացել է Միշել Օբամային և ԱՄՆ փոխնախագահի կնոջը՝ Ջիլ Բայդենին՝ Մայրիկի օրն ամերիկացի զինվորականների կանանց հետ նշելու համար։ Սպիտակ տունը չէր բացահայտում, թե ով է լինելու ծրագրի «հատուկ հյուրը»։
Միշել Օբաման նշել է, որ Հարին շատ բան է արել վիրավոր զինվորների և զոհվածների ընտանիքներին աջակցելու համար։
Արքայազն Հարին կլինի նաև Վաշինգտոնում բրիտանական դեսպանատանը, այնուհետև ծաղկեպսակ կդնի Արլինգթոնի գերեզմանատանը և կայցելի վիրավոր ամերիկացի զինվորներին հոսպիտալ։










