Տոկիոյի սակարանում Նիկեյի ինդեքսը բարձրացել է՝ հասնելով վերջին 5 տարվա ամենաբարձր մակարդակին

11:40 • 10.05.13

Տոկիոյի ֆոնդային բորսայում Ճապոնիայի համար կարևոր Նիկեյի ինդեքսը, որն արտացոլում է երկրի առաջատար 225 ընկերությունների բաժնետոմսերի կուրսը, այսօր հավաքել է 416,06 կետ /2,93 տոկոս/ և հայտնվել է 14 607,54 կետում՝ 2008-ի հունվարից ամենաբարձր կետը, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։

 

Տոկիոյի ֆոնդային բորսայում կտրուկ աճը պայմանավորված է արտասահմանյան արժույթների նկատմամբ յենի կուրսի խիստ թուլացմամբ, որը շահավետ է ճապոնական արտահանող ընկերությունների համար։ Այսօր առավոտյան դոլարը վերջին 4 տարվա ընթացքում առաջին անգամ հաղթահարել է 100 յենի նշաձողը։ Ներկայում ԱՄՆ արժույթը վաճառվում է 100,96 յենի սահմանում, ինչը 2,10 յենով ավելի է հինգշաբթի օրվա համեմատ։

 

Ներդրողների լավատեսությանը նաև նպաստել են ԱՄՆ աշխատաշուկայի մասին նոր տվյալները, որոնք սպասվածից լավն են եղել։