Իրանում գրանցված նախագահի թեկնածուների թիվը հասել է 336-ի
Իրանի նախագահի գրանցված թեկնածուներն արդեն 336-ն են, այդ թվում՝ 8 կանայք, հայտնում է pravda.ru-ն՝ վկայակոչելով Իրանի Ներքին գործերի նախարար Նաջար Մոստաֆամոհամադին։
Գրանցումը մեկնարկել է մայիսի 7-ին և կտևի մինչև մայիսի 11-ը։ Նախարարի խոսքով՝ դիմումներն ընդունվելու ավարտից հետո Դիտորդական խորհուրդը կգնահատի թեկնածուների համապատասխանությունը Սահմանադրության պահանջներին և նրանց մասնակցության նպատակահարմարությունը պետության ղեկավարի ընտրություններին։
Իրանցի պաշտոնյան հիշեցրել է, որ 2009-ին գրանցվել է 475 թեկնածու, սակայն հաստատվել է միայն 4 թեկնածուների մասնակցությունը։
Թեկնածուների անունները, ովքեր կլինեն ընտրացուցակներում, հայտնի կդառնան մայիսի 22-23-ը։ Իրանում նախագահական ընտրություններ կանցկացվեն հունիսի 14-ին։










