Անգելա Մերկելն անսպասելի այցով ժամանել է Աֆղանստան

10:23 • 10.05.13

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ուրբաթ ժամանել է Աֆղանստան, որի նախապատրաստման մասին ավելի շուտ հայտնի չի եղել, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Der Spiegel-ին։

 

Մերկելի այցը երկիր, հավանաբար, ծրագրված է եղել վաղուց, սակայն, ինչպես սովորաբար է պատահում, գաղտնի է պահվել անվտանգության նկատառումներից ելնելով, գրում են գերմանացի լրագրողները։ Կանցլերին ուղեկցում է Գերմանիայի պաշտպանության նախարար Թոմաս դե Մեզյերը։

 

Սա արդեն Մերկելի 5-րդ այցն է Աֆղանստան։ Վերջին անգամ նա այնտեղ եղել է նախորդ տարվա մարտին։