Նիդերլանդներում կանեփի նոր տեսակն անվանել են թագավորի անունով
Նիդերլանդներում կանեփի նոր տեսակն անվանել են երկրի արքա Վիլեմ-Ալեքսանդրի պատվին, ով գահին է բազմել 10 օր առաջ: Այս անսովոր եղականով լոբբիստները փորձել են իշխանությունների ուշադրությունը գրավել այն փաստի վրա, որ մարիխուանայի արտադրությունը երկրում գտնվում է կազմակերպված հանցավորության վերահսկողության տակ, տեղեկացնում է Russia Today–ը:
Irish Times պարբերականի տեղեկացմամբ, չորս տարիների ընթացքում մշակված կանեփի նոր տեսակը ստացել է «Վիլեմ-Ալեքսանդր արքա» անվանումը: Կանեփի մշակման ծրագրի մասնակիցներից մեկը, ելույթ ունենալով մարիխուանայի արտադրության վերաբերյալ նոր քաղաքականության մասին, հայտնել է. «Ցանակացած մարդ կարող է աճեցնել կանեփի սերմերը 8 շաբաթների ընթացքում, որից հետո առնվազն մեկ տարի կարող է վայելել իր աշխատանքի պտուղները»:
Երկրում այժմ գործում է օրենք, որն արգելում է անհատ անձանց աճեցնել կանեփի 5 թփից ավել: Լոբբիստներից և քաղաքական գործիչներից շատերն այդ օրենքն անիմաստ են համարում, քանի որ կանեփի արտադրությունը, վաճառքն ու օգտագործումը օրինականացվել է երկրում, սակայն քաղաքացիները չեն կարող իրենք մշակել այն: Նրանց կարծիքով, այդ քաղաքականության պատճառով կազմակերպված հանցավորությունն իր վերահսկողության տակ է վերցրել մարիխուանայի մեծամասշտաբ արտադրությունը, ինչը կարող է խափանել երկրի ջանքերը թմրանյութերի ոլորտում հանցավորության նվազեցման հարցում:
Մի շարք խոշոր քաղաքների, այդ թվում՝ Ամստերդամի, Հաագայի, Ռոտերդամի, կառավարությունները կոչ են անում երկրի ղեկավարությանը ոչ թե սահմանափակել, այլ սկսել մարիխուանայի ինքնուրույն արտադրությունը:










