Պուտինն ու Քեմերոնը քննարկել են Սիրիայի խնդրի լուծման «գործնական քայլեր»

18:37 • 10.05.13

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը քննարկել են սիրիական խնդրի կարգավորման գործնական քայլեր, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով ռուսական պետության ղեկավարին։

 

«Վարչապետի նախաձեռնությամբ՝ մենք խոսել ենք ստեղծված իրավիճակի դրական զարգացման հնարավոր տարբերակների և այդ ոլորտում գործնական քայլերի մասին»,- ասել է Պուտինը՝ չպարզաբանելով առաջարկվող քայլերի էությունը։

 

Նա նշել է, որ կողմերը շահագրգռված են բռնությունների շուտափույթ դադարեցմամբ և խաղաղ կարգավորմամբ։