«Երևան Սիթի» սուպերմարկետից օծանելիքի գողություն կատարածը բերման է ենթարկվել

14:02 • 10.05.13

Մայիսի 9-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ Դավիթաշեն թաղամասում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի հարակից տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1979 թ. ծնված Միսակ Պ.-ին: Այս մասին հայտնում է Ոսըիկանության կայքը:


Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 10.00-ին, նշված սուպերմարկետից օծանելիք է գողացել:
Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: