Ամերիկացիներն անտեսում են կանոններն ու ինքնաթիռներում միացված թողնում հեռախոսները. հետազոտություն

12:52 • 10.05.13

Չնայած խիստ հանձնարարությանը՝ թռիչքի ժամանակ անջատել բջջային հեռախոսներն ու այլ էլեկտրոնային սարքավորումներ, ԱՄՆ-ի բազմաթիվ ուղևորներ անտեսում են արգելքը, գրում է Russia Today-ը։

 

Այդպիսին են վերջերս անցկացված հետազոտության արդյունքները։ Ուղևորատար ավիաընկերությունների ասոցիացիայի և Էլեկտրոնային սարքերի օգտատերերի ասոցիացիայի կողմից ներկայացված զեկույցում նշվում է, որ ուղևորների 30%-ն իրենց հեռախոսներն ու գաջեթները միացված են թողնում նույնիսկ թռիչքի և վայրէջքի ժամանակ։

 

Ավիաընկերությունները խորհուրդ են տալիս նման կերպ չվարվել, քանի որ սարքերը կարող են խափանումներ առաջացնել ինքնաթիռի նավիգացիոն համակարգում։


Հիմնականում ինքնաթիռներում մարդիկ միացրած են թողնում սմարթֆոնները։

 

Նախորդ տարի Հեռահաղորդակցության հարցերով գործակալության ղեկավարը կոչ էր արել մեղմացնել կանոնները՝ նշելով, որ սարքերն էական վնաս չեն հասցնում։ Ներկայիս հետազոտության հեղինակները հադես են եկել նմանատիպ առաջարկով։