Ավտովթարից զոհվել են ՍիվիլՆեթի աշխատակիցը և նրա կինը

11:37 • 11.05.13

Ուրբաթ, մայիսի 10-ին Վրաստանում ավտովթարից զոհվել են ՍիվիլՆեթի կայքի մշակող և տեխնիկական պատասխանատու Ալեն Եկիկյանը և նրա կինը՝ Սոսե Թոմասյանը: Այս մասին հայտնում է ՍիվիլՆեթը:


Ավտովթարի արդյունքում Ալենը և վարորդը զոհվել են անմիջապես, իսկ Սոսեն գանգուղեղի ծանր վնասվածք է ստացել և վիրահատությունից հետո գիտակցության չգալով՝ մահացել:

Կայքը տեղեկացնում է նաև, որ Ալենի և Սոսեի պսակադրությունը տեղի էր ունեցել անցյալ օգոստոսին, Կեչառիսի վանքում՝ Միացյալ Նահանգներից ժամանած հարազատների և ընկերների մասնակցությամբ:


Հունվարին նրանք Լոս Անջելեսից բնակության էին տեղափոխվել Հայաստան: Ալենն աշխատում էր Հայաստանի ամերիկյան համալսարանում: Ամուսինները Հայաստանում ներգրավված էին մի շարք նախագծերում:

Tert.am-ի աշխատակազմը ևս իր ցավակցությունն է հայտնում նրանց հարազատներին ցավալի դեպքի կապակցությամբ:


Լուսանկարը՝ ՍիվիլՆեթի