Իշխանությունները չեն գրանցել նորվեգացի ահաբեկիչ Բրեյվիկի ֆաշիստական կուսակցությունը
Նորվեգիայի իշխանությունները մերժել են գրանցել ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի կուսակցությունը, հաղորդում են տեղի լրատվամիջոցները: Բրեյվիկը, ով ներկայում իր պատիժն է կրում բանտում, իշխանություններին է հանձնել քաղաքական կազմակերպություն ստեղծելու դիմումը՝ «Նորվեգիայի ֆաշիստական կուսակցություն և հյուսիսային լիգա» անվանումով, հայտնում է Газета.Ru-ն:
Գրանցման հարցերով զբաղվող կառույցը նշել է, որ Բրեյվիկի դիմումը չի համապատասխանում պահանջներին: Ըստ նրանց՝ նման կազմակերպություն հիմնելու համար անհրաժեշտ է երկու անձի ստորագրություն, իսկ թղթերում միայն Բրեյվիկինն է: Բրեյվիկի փաստաբանը հայտարարել է, որ նոր դիմում կներկայացվի, որը կբավարարի բոլոր իրավական պահանջները:
Հիշեցնենք, որ Անդերս Բրեյվիկը 2011թ. հուլիսի 22-ին 77 մարդ էր սպանել և դատապարտվել էր 21 տարվա ազատազրկման:










