Անօդաչուները կհետևեն Ալաբամայի համալսարանի ուսանողներին
ԱՄՆ-ի Ալաբամայի համալսարանի ներկայացուցիչները մշակել են նոր նախագիծ՝ անօդաչուների կիրառման վերաբերյալ. այսուհետ դրանք կհետևեն համալսարանի, դրան կից հանրակացարանների տարածքին ու կապահովեն ուսանողների անվտանգությունը։
Ինչպես նշում է Russia Today-ը, սա կօգնի կանխել զանգվածային սպանությունների դեպքերը, որոնք վերջերս սկսել են հաճախակի բնույթ կրել Միացյալ Նահանգներում։
Միևնույն ժամանակ համալսարանի ներկայացուցիչներն ընդգծել են, որ օգտագործվելիք անօդաչուները լիովին տարբերվում են ռազմական սարքերից և ունեն հնարավորությունների ավելի լայն շրջանակ։










