Ամերիկուհին բանտ է նստել՝ ծխելու սովորությանը վերջ դնելու համար

19:00 • 11.05.13

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի բնակչուհի Էտա Լոպեսը նպատակադրված հարվածել է ոստիկանին, որպեսզի բանտ նստի՝ հուսալով, որ այնտեղ կկարողանա ազատվել նիկոտինից ունեցած կախվածությունից։

 

Ինչպես նշում է Лента-ն, կինն ամբողջ օրը կանգնել է Սակրամենտոյի բանտի դռների առաջ՝ սպասելով որևէ ոստիկանի հայտնվելուն։ Նա պետք է վսհատ լիներ, որ ոստիկանի է հարվածել, հակառակ դեպքում կնոջ ծրագիրը կտապալվեր։

 

Դատարանը Լոպեսին դատապարտել է 63 օրվա ազատազրկման. մեղադրյալն ընդունել է իր մեղքն ու չի առարկել դատավճռին։
2004թ. ի վեր ամերիկյան բանտերում ծխելն արգելվում է։