Վենեսուելայում ձերբակալվել է կոլումբիացի հռչակավոր նարկոբարոնը

00:09 • 11.05.13

Վենեսուելայի իրավապահ մարմինները ուրբաթ օրը Բարինաս նահանգի տարածքում ձերբակալել են Los Urabenos կոլումբիական հայտնի նարկոկարտելի առաջնորդներից մեկին՝ Հիլդարդո դե Հիսուս Էսկալանտեին: РИА Новости-ի տեղեկացմամբ, այս մասին հայտարարել են Վենեսուելայի թմրամիջոցների դեմ պայքարի գերատեսչությունից:

 

Ըստ տվյալների, այս նարկոբարոնը նաև թմրամիջոցների վաճառքի և այլ հանցագործությունների մասով Ինտերպոլի կողմից հետախուզվող անձանց ցուցակում է:

 

Կոլումբիայի նախագահ Խուան Մաուել Սանթոսն Էսկալանտեին ներառել էր ամենաշատ որոնվող հանցագործների ցանկում, որի համար 200 մլն պեսո պարգևավճար էր նախատեսվում (125 000 հզ դոլար): Իսկ վենեսուելական ԶԼՄ-ները իրավիճակի սեփական տարբերակն են ներկայացրել. ըստ նրանց՝ նարկոբարոնն անձամբ է հանձնվել իշխանություններին՝ ներկայանալով Վենեսուելայում Կոլումբիայի հյուպատոսություն: