Պակիստանում ընտրությունների ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությունը 12 մարդու կյանք է խլել
Պակիստանում ընթացող խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ ընտրատեղամասերի բացվելու հետ մեկտեղ, Կարաչի քաղաքում 3 պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով առնվազն 12 մարդ է մահացել, ևս 50-ը տարբեր աստիճանի վնասվաքծներ է ստացել, հայտնում է Russia Today-ը։
Տեղի ոստիկանությունը նշում է, որ ահաբեկիչների նպատակն է եղել սպանել «Պակիստանի ազգային կուսակցության» թեկնածուներից մեկին՝ Զահիդ Խանին։ 3 ռումբերի պայթյունի հետևանքով թեկնածուն չի տուժել, սակայն պայթյունի ալիքը կոտրել է մոտակայքում գտնվող շինությունների պատուհանների ապակիները, իսկ 8 խանութ էլ ամբողջությամբ փլուզվել են։
Ահաբեկչության իրականացման պատասխանատվությունն իր վրա է ստանձնել «Թալիբան» շարժումը, որի ներկայացուցիչ Էխսանուլլահ Էխսանը ընդգծել է, որ «իրենք շարունակելու են նույն ոճով»։
Տեղի ունեցածը վախի մթնոլորտ է առաջացրել բնակիչների շրջանում, ովքեր չեն ցանկանում տանից դուրս գալ ու ընտրություններին մասնակցել։ Ծայրահեղական ահաբեկչական խմբավորումները նախապես զգուշացրել են, որ թույլ չեն տա, որպեսզի ընտրությունները տեղի ունենան։










