Պարագվայում ոստիկաններն առգրավել են 46 տոննա մարիխունա

15:50 • 11.05.13

Պարագվայի արևմտյան Նարանհիտո քաղաքի ստորգետնյա թաքստոցներում իրավապահները հայտնաբերել են 46 տոննայից ավելի մարիխուանա, հայտնում է utro.ru-ն։

Առգրավված մարիխուանայի 39 տոննան եղել է բույսի տեսքով, մնացածը՝ բրիկետների։ Ոստիկանները նշել են, որ իրենց հայտնվելուց առաջ հանցագործները, որոնց պատկանել է թմրամիջոցը, դիմել են փախուստի։

Ուշագրավ է, որ քաղաքի ոչ մի բնակիչ որևէ առնչություն չի ունեցել այս դեպքի հետ։ Նարանհիտոն թմրանյութերի արադրման և տարածման գլխավոր կետերից մեկն է։