ՌԴ-ում ուղևորը ահազանգել է տեղադրված ռումբի մասին՝ վախենալով ուշանալ գնացքից

10:17 • 11.05.13

«Մոսկվա-Նովոռոսիյսկ» գնացքի ուղևորը երեկ երեկոյան զանգահարել է ոստիկանություն և հաղորդել դրանում առկա ռումբի մասին, վախենալով ուշանալ գնացքից. տեղեկացնում է BBC ռուսական ծառայությունը։


Ոստիկանությունը հաղորդում է, որ կեղծ ահազանգի հեղինակը ձերբակալվել է։


Պարզվել է, որ նա 1987թ.-ին ծնված մի երիտասարդ է՝ Վոլգոգրադի շրջանից։
 

Ոստիկանությունը նշել է, որ տղամարդը հասել է գնացքին, սակայն ձերբակալվել է գնացքի զննության ընթացքում, երբ այն կանգնեցվել է Դոմոդեդովո կայարանում։